Home

  • Հայոց լեզու

    Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

    Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

    236. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

    .Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

    Անգղերի կռնչոցից վախեցած, ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած , արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը’ գլխին մի խայտաբղետ , մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց ‘ մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր։

    Երկու նոր տեքստ ստացի՛ր`

    ա) երկրորդական նախադասությունները դերբայական դարձվածներ դարձնելով. բ) բարդ նախադասությունները երկուական նախադասություններ դարձնելով:

    ժամանակին մարդը հրաժեշտ կտա ցամաքային այն միջավայրին, որտեղ ինքը մարդ կդառնա : Արեգակնային լույսով ողողված հարթավայրերից ու բլուրներից կտեղափոխվի ծովի խորքը, որպեսզի ջրային էակների նման բնակվող ծովի հատակին կառուցված տներում: Մարդկությանն այդպիսի ապագա է գուշակում օվկիանոսագետ ժակ Իվ Կուստոն, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերած : Չնայած որ հնազույն ժամանակ նավերն ակոսում են օվկիանոսի մակերեսը, ջրային տարերքը մարդուն խորթ է մնացել: Պրոֆեսոր Պիկարի որդին՝ ժան Պիկարը, իջավ օվկիանոսի ամենախոր անդունդ Մարիանյան իջնելվ ,ծովի անդորր խռովող միակ հանդուգն : Կուստոն պնդում’ է, թե մարդը ջրի տակ ապրելուն կարող է վարժվել:

    Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

    Հայրն ու մայրը ողջունեցին մեզ ,համբուրեցին nշնորհավորեցին իրար: Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել: Նրանց ,ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի ‘արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ: Խաղաղ գիշերվա մեջ ,թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա: Ծովափին կանգնած աղջիկը’ հայացքը հառել էր հեռու հորիզոնին

  • Կենսաբանություն Ապրիլ ամփոփում

  • Կենսաբանություն

    Վիտամիններ

    Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

    Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

    Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):

    Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:

    Ուշադրություն

    Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

    вит а.jpg

    վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

    A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:

    Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:

    Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

    B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:

    B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

    B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:

    v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg

    B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):

    Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:

    B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

    B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:

    Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:

    B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:

    B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
     

    B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:

    C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50–100 մգ, երեխաների՝ 30–70 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

    вит с.jpg

    C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով: Ավելցուկային չափաքանակները (օրական՝ մի քանի գրամ) նույնպես վնասակար են օրգանիզմի համար և կարող են առաջացնել ծանր բարդություններ (օրինակ՝ երիկամաքարային հիվանդություն):

    Ասկորբինաթթվի հիմնական աղբյուր են հատապտուղները, բանջարեղենը և մրգերը:

    Օրական պահանջը լրացվում է կաղամբի, կարտոֆիլի, կանաչ սոխի, լոլիկի հաշվին: C վիտամինի առավելագույն քանակությունը (մինչև 1200 մգ) պարունակվում է մասուրում, սև հաղարջում (մինչև 200 մգ), կարմիր տաքդեղում (մինչև 250 մգ), ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում: C վիտամինը լավ է լուծվում ջրում. այն ամենաանկայունն է. հեշտությամբ օքսիդանում է հատկապես բարձր ջերմաստիճանում և մետաղի (հիմնականում՝ պղնձի) առկայությամբ:

    Ուշադրություն

    Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

    C վիտամինն անկայուն է դառնում թարմ սառեցրած մրգի ու բանջարեղենի հալվելու ժամանակ, ուստի դրանք պետք է արագ օգտագործել: Խորհուրդ է տրվում գարնանը օգտագործել թարմ կանաչ սոխ և որոշ պահածոյացրած մթերքներ (լոլիկի մածուկ, կանաչ ոլոռ), որոնցում C վիտամինը լավ է պահպանվում:

    D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը:

    D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):

    Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում: Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինով, իսկ բուսական մթերքը, որպես կանոն, բոլորովին չի պարունակում:

    вит д.jpg

    Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում): Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել` քվարցային լամպով ճառագայթահարելով: Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ:

    shutterstock_576891166.jpg

    E վիտամին (տոկոֆերոլներ): Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները: Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում:

    е.jpg

    K վիտամին (ֆիլոքինոններ): Մասնակցում է արյան մակարդմանը: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում: Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը:

  • Կենսաբանությու

    Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

    Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

    Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:

    Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

    Screenshot_1.png

    Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:

    Ուշադրություն

    Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

    Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

    մարս-w500.jpg

    Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

    марс.png

    Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:

    Ուշադրություն

     Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:

    Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:

    Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:

    Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:

    Նկարում գիրության առաջացման փուլերն են.

    shutterstock_559278454.jpg

    Մարսողական համակարգի մասին առավել պարզ պատկերացում ստանալու համար դիտե՛ք տեսանյութը:

  • Կենսաբանություն

    Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում

    Մարդու ներշնչած և արտաշնչած օդի բաղադրություններն իրարից խիստ տարբերվում են:

    shutterstock_228843106.jpg

    Ներշնչվող և արտաշնչվող օդի բաղադրությունը:

    ԳազերՆերշնչվող օդԱրտաշնչվող օդ
    Թթվածին20,94%16,3%
    Ածխաթթու գազ0,03%4%
    Ազոտ79,03 %79,03%

    Ներշնչման և արտաշնչման ճշգրիտ, ռիթմիկ հերթափոխման շնորհիվ թոքերում և թոքաբշտերում պահպանվում է կայուն գազային բաղադրություն:

    shortness-of-breath-lungs-breathing.gif

    Գազափոխանակությունը թոքերում: Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

    Մյուս կողմից` թոքաբշտեր մտնող թթվածնի քանակն ավելի բարձր է, քան դրանց պատերի մազանոթներում պարունակվող արյան մեջ: Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից դիֆուզիայի եղանակով անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված հեմոգլոբինի հետ առաջացնում ոչ կայուն միացություն` օքսիհեմոգլոբին:

    Այսպես երակային արյունը, դանդաղ շարժվելով մազանոթներով, թոքաբշտերում աստիճանաբար հարստանում է թթվածնով և վերածվում զարկերակային արյան, որը թոքային երակներով լցվում է ձախ նախասիրտ:

    շնչ1.jpg

    Գազափոխանակությունը հյուսվածքներում կատարվում է նույն սկզբունքով: Մազանոթների ներսում թթվածնի խտությունն ավելի բարձր է, քան հյուսվածքային հեղուկում: Այդ պատճառով թթվածինը անջատվում է հեմոգլոբինից և մազանոթներով անցնում է հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, որոնցում մասնակցում է օրգանական նյութերի քայքայմանը, իսկ այդ գործընթացում անջատված էներգիան օգտագործվում է բջիջների կենսագործունեության համար:

    Բջիջներում անընդհատ տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացում առաջանում է ածխածնի երկօքսիդ: Վերջինիս խտությունը լինում է ավելի բարձր, քան միջբջջային տարածքում գտնվող հեղուկում: Դրա հետևանքով ածխածնի երկօքսիդը բջջից անցնում է նախ՝ միջբջջային հեղուկ, այնտեղից` մազանոթ, որտեղ ազատված հեմոգլոբինը միանում է ածխածնի երկօքսիդին` առաջացնելով ոչ կայուն միացություն` կարբոհեմոգլոբին:

    Թոքերում ածխածնի երկօքսիդը բարձր խտության միջավայրից (երակային արյուն) անցնում է թոքաբշտեր, որտեղից հեռացվում է արտաշնչման միջոցով:

    shutterstock_157672205 (2).jpg

    Միջավայրի վնասակար գազերի ազդեցությունը: Միջավայրի վնասակար գազերը, ընկնելով թոքեր, հաճախ առաջացնում են կայուն միացություններ և պահվում հյուսվածքներում: Այդպիսի դեպքերում թունավորման վտանգը կախված է ոչ միայն վնասակար նյութերի քանակից, այլև այդ միջավայրում մարդու մնալու տևողությունից: Մթնոլորտի օդում վնասակար նյութեր կարող են լինել արդյունաբերական գազային թափոնները, ավտոմեքենաների արտանետումները, կենցաղում օգտագործվող լաքերը, ներկերը և այլ տեսակի ցնդող գազերը:

    Վնասակար գազերից է ածխածնի մոնօքսիդը` CO-ն կամ շմոլ գազը, որը հեմոգլոբինի հետ առաջացնում է կայուն միացություն և օրգանիզմում զարգացնում է թթվածնային քաղց: Երկարատև թթվածնային քաղցը կարող է մահվան պատճառ դառնալ:

    1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:


    2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

    Դա տունը մաքուր պահել և ոդափոխել սենկայը ամեն 20-րոպեն։
    3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

  • English

    April 29-May 3
    English in Mind, pages 21, 22
    Problem Page
    Grammar: Must, must not, don/t have to.
    In class

    Grammar: Must, must not, don/t have to.

  • Պատմություն

    Ապրիլի 28

    1)

    2)

    XlX դ երկրորդ կեսին Եվրոպայում տեղի ունեցող հեղափոխությունները ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության և քաղաքական կյանքում: Հայ մտավորականներին հուզում էր հայ ժողովրդի ազատագրության, եկեղեցու, հայոց լեզվի և Հայաստանի ապագայի խնդիրները: Այդ պատճառով սկսեցին ձևավորվել քաղաքական խմբեր, նրանցից էին պահպանողականությունը, ազատականությունը և ազգայնականությունը: Ի՞նչ նմանություն և տարպէրություններ ունեն այդ 3 խմբերը:Նրանց 3-ին միայն մի տեսակետն էր կապում: Նրանք բոլորը ցանկանում էին հայ ժողովրդի ազատագրումը, բայց տարբեր ձևերով:

    Advertisement

    3)

    Հայկական հարցը դա անլուծելի հարց է որը առաջացավ Եղեռնից հետո։ Թուրքիան այնպես արեց որ այս հարցը մնաց անլուծելի։

    4)

    5)

    Հայ ցեղասպանության առաջին հեղինակն էր Թայլատ Պաշատը։

    Առաջադրանք 2

    Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

    Աբդուլհամիդյանը XX դարասկզբին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ։ Հայ ազատագրական շարժման ղեկավարը որդեգրեց նոր մարտավարությունը։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Այսինքն հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդանուր ապստամբությանը նախապատրաստելը։ 

    1890-ական թթ․ վերջերից արևմտահայության ,ոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ։ Անդրանիկը և Գևորգ Չավուշը փորձում էին վրեժխնդրական քայլերով ոգևորել ժողովրդին։ 1901թ․ նոյեմբերի 3-ին Անդրանիկը 3 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Մուշից հարավ-արևելք ընկած Ս․Առաքելոց վանցը և վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Թուրքական զորցը շրջապատում է վանքը։ Երեք օրից սկսում է մարտը։ Թշնամու ուժը ավելի մեծ էր։ Բիթլիսի նահանգապետը բանակցություններ է սկսում։ Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել քրդական զիված ավազակախմբերին և այլն։ Քանի որ բավարավեց միայն առաջին պահանջը, մարտը վերսկսում են։ Երբ պաշարվածներ զիամթերքը վսպառվում է նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված հեռանում են վանքից։

    Մշոդաշտի հայությանը չվտանգելու համար վերգ տվեցին պարտիզանական գործողություններին։ Որոշվեց հայդուկներին դուրս բերել երկրից և դադարենել ֆիդայական պայքարը։ Հայ ազատամարտիկների մի մասը հաստատվեց Պարսկաստանում։ Մյուսները անցան Արևելյան Հայաստան, ուր հայ-թաթարական կռիվների ժամանակ կարևոր դերակատարում ունեցան։ Գևորգ Չավուշը իր խմբով հետ ուղարկվեց Մուշև Սասուն ՝ ժողովուրդի կողքին լինելու։ Բայց 1907թ․ մայիսի 27-ին Սուլուխ գյուղի մոտ տեղի ուեցախ կռվուն հայենիքի ազատության պայքարին իր կյանքը նվիրաբերած հայորդինհերոսաբար զոհվում է։ Չնայած մեծ դժվարությունների հայությունը շարունակեցպայքարել իր ազատության և իրավունքրին վերատիրանալու համար։

    XX դ․ սկզբին ռուսական միապետության գաղութային քաղաքականությունը հայերի նկատմամբ նոր դրսևորումներ ուեցավ։ Կովկասի կառավարչական Գ․ Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր։ Նիկոլայ II կայսրը ընթացք տվեց դրան և 1903թ․ հունիսի 12-ին հաստատեց Հայոց եկեղեցու ուեցվածքը բռնագրավելու մասին օրենքը։ Ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց հայության գրեթե բոլոր խավերի մեջ։ Մայր աթոռը ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը։ Այդ նպառակով Թիֆլիսում ստեղխվեց (Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե)։ Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը կանգնեց ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժման գլուխ։ Բողոքի առաջին ցույցը տեղի ուեցավ 1903թ․ հուլիսի 29-ին Ալեքսադրապոլում։ Հաջոր ամիսների կառավարակ ուժերի դեմ բախումներ եղան Երևանում, Թիֆլիսում, Լոռիում, Բաքվում և այլուր։ 1903թ․ հոկտեմբերին Գ․ Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, բայց ողջ մնաց։ Պոկսահայությունը բուռն գործունեություն ծավալեց արևմտահայերի շրջանում ի պաշտպանության Մայր աթոռի ավանդական իրավունքների։ Հայության համազգային պայքարը շարուանկվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողղությամբ։ Հայատյաց կառավարչականը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ օրենքը 1905թ․ օգոստոսի 1-ին չեղյալ հատարարվեց։

    1905թ․ հունվարի 9-ին սկսվախ հեղափոխության նպատակն էր տապալել Ռուսաստանի առաջընթացի գլխավոր խոչընդոտ միապետությունը և երկրում հաստատել սահմանադրական կարգեր։ Կայսր ԼԻկոլաս II մտադիր չէր հեշտությամբ զիջել իր միահեծան իրավունքները։ Հայ-թաթարական բախումը սկիզբ առավ 1905թ․ փետրրվարի 6-ին։ Հայ-թաթարակ ընդհարումները երկամասում շարունակվեցին մինչև 1906թ․ սեպտեմբերը։ Այդ ժամանակ արդեն առաւժժջին հեղափոխությունը անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը 

    Շարժման մեջ մեծ ազդեցիկ դիրք ուներ երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ 1907թ․ դեկտեմբերին Փարիզում հրավիրված Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի երկրորդ համաժողովը որոշեց զինվախ ապսատմբության միջոցով տապալել համիդյան բռնատիրությունը և հաստատել սահմանադրական կարգեր։ 1908թ․ հուլիսին տեղի ուեցավ պետական հեղաշրջում։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։

    Երիտթուրք սպաները զորքի գլուխ անցան ՄԱկեդոնիային շարժվեցին Կ․ Պոլիս սուլթանից պահանջելով վերականգնել 1876թ․ չգործադրված դահմանադրությունը։

    Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914թ․ օգոստոսի 1-ին։ Պատերազմը ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների Անտանտի և եռյակ միության միջև։ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ։ Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու և այլ մահմեդական ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ։ Օսմայան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակն էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը։ 

    Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր Կովկասյան ճակատին։ Երջ գերմանակն ու թուրքական ռազմանավերը 1914 հոկտեմբերի 16-18-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծոօվյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Սկզբում ռուսները ճակաըում ունեին մոտ 182-հազարանոց զորք։ Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր։ Ռուս զիվորները ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ Օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց։ Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց։ Միաժամանակ Թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում։ Ռուսական կովկասյան բանակը 1915թ․ գարնանը գրավեց Թավրիզը, Վանը։ Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ․ հուլիսի կեսերին նահանջեց։ Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով ռուսական զորքերը 1915թ․ վերջից անցան վճռական գործողությունների։ Ձմռան սառնամանիք պայմաններում 1916թ․ փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը։ Հետո կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները։

    Ըստ կարևոր փաստաթղթերի ցեղասպանություն էհամարվում այն գործողությունը որը կիառվում է որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։

    Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

    Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

  • Պատմություն

    Ապրիլի 22

    Կանցլեր-գերմանական արքաների գրասենյակի ղեկավար

    Կապիտալ-ունեցվածք

    Խղճի ազատություն-մարդու իրավունքը դավանելու ցանկացած կրոն

    Լուսավորական շարժում-գաղափարական, կրթական և քաղաaքական շարժում

    Լուսավորյալ միապետ-լուսավորական գաղափարների ոգով կատարել են բազմաթիվ բարենորոգումներ 

    Պացիֆիստական շարժում-հանուն խաղաղության, հասարակական շարժում

    Թանզիմաթ-բարենորոգում

    Իշխանության տարանջատման սկզբունք-արդյուավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տերանջատվի երեք ճյուղի

    Հայդուկ-հետևակ, ոչ մեծ զինված խմբերով պայքարում էին օսմանյան նվաճողների դեմ

    Հեղափոխություն-հասարակական-քաղաքական գործընթաց

  • Պատմություն

    Ապրիլի 11

    տալ բառերի բացատրությունը

    աբսոլուտիզմ-աբսոլուտիզմ – Բացարձակ՝ միահեծան իշխանություն:

    ազատական (լիբեռալ)-Մի բանից ազատվելու իրավունքի փաստաթուղթ:

    ազգայնականություն-Ազգայնական լինելը

    ահաբեկչություն (տեռռոր)-Ահաբեկչական մեթոդների գործադրություն, ահաբեկչական գործունեություն:

    ԱՄՆ ի անկախության հռչակագիր- հուլիսի 4-ին ընդունված հռչակագիր, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

    անձի անձեռնմխելիությւն–մեղադրել անձին առանց փաստերի

    աշխարհի արհեստանոց-

    արդյունաբերական հեղաշրջում-

    բազմազգ տերություն

    բանվորներ-ՍՍՀՄ-ում՝ արտադրական աշխատանքով զբաղվող և բանվոր դասակարգին պատկանող քաղաքացի:

    բորսա

    դրամատուն

    ենիչեր-

    եռյակ դաշինք

    եռյակ միություն

    Համեմատել համաշխարային և հայկական մշակույթը 19֊րդ դարի երկրորդ կեսին 20֊րդ դարի սկիզբ:

    Կրթությունը 

    1870-ա-կան թթ. զարգացած բոլոր երկրներում տարրական կրթությունը դարձավ պարտադիր: Գիտությունը սկսվեց ընդլայնվել որպես հասարակության առաջընթացի կարևորագույն նախապայման:

    Հիմնարար գիտություն 

    Անգլիացի Չ. Դարվինն ստեղծեց մի կուռ տեսություն, որը բացատրում է կենդանական տեսակների միլիոնավոր տարիներ տևած աստիճանական զարգացումը՝ պարզից դեպի բարդը: Ռուս Դ. Մենդելեևը հայտնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրենքը, որի շնորհիվ որոշարկվում է բոլոր տարրերի ճշգրիտ տեղը համակարգում: Գերմանացի Ա. Այնշթայնը մշակեց տիեզերական ժամանակի, տարածության, նյութի զանգվածի, էներգիայի, շարժման նոր տեսությունը:

    Հումանիտար գիտությունը

    Երաժշտություն և օպերա

    Կերպարվեստ և ճարտարապետություն 

    Համաշխարհային պատմություն 150֊157 

    Հայոց պատմություն 153֊168

  • Պատմություն

    Ապրիլի 8

    համեմատել համաշխարհային և հայկական մշակույթը 19 դարի երկրորդ կես և 20 դարի սկիզբ։

    Կրթությունը

    հումանիտար գիտություն

    հիմնարար գիտություն

    երաժշտություն և օպեռա

    կերպարվեստ ճարտարապետություն

    Այսրկովկասում 1914 թ, դրությամբ կար չորս հարյուր հայկական եկեղեցական դպրոց՝ 31 հազարից ավելի աշակերտով։ Բացվեցին նաև իգական ուսումնական հաստատություններ։ Այդ գործում մեծ է Պերճ Պռոշյանի ավանդը։

    համաշխարհային պատմություն 150-157

    հայոց պատմություն 153-168