Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Վերաբերական 24.05

Վերաբերականները  այն բառերն են, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ: Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    9.ցուցական

    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ:

    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։

    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Անահիտը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Նրա մայրը, իմիջիայլոց, լավ խոհարար է:
Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ նրա խոսքերն ես կրկնում դու:

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Գնահատողական վերաբերական-դժբախտաբար, ցավոք ,
Հաստատական վերաբերական- անկասկած , արդարև, անպատճառ , անպայման , իսկապես , իրոք, հիրավի , անկասկած ,
Սահմանափակման վերաբերական- միայն ,
Ցուցական- ահավասիկ , ահա,
Զիջական-ի դեպ, իմիջալյոց, այնուամենայնիվ , համենայն դեպս , այսուհանդերձ
Ժխտական վերաբերական- ո՛չ, չէ՛
Երկբայական վերաբերական-գուցե, երևի, թերևս , կարծեմ , կարծես , միգուցե , արդյոք, երանի , կարծես թե
Սահմանափակման վերաբերական- մի՞թե, գեթ,լոկ, գոնե , սոսկ , միայն թե ,
Սաստկական վերաբերական-նույնիս, մանավանդ , մինչև իսկ ,
Կամային-հապա, մի


2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած անպատճառ, գոնե, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, հենց, միմիայն վերաբերականները:

Անկասակծ նա սիրում էր այս շոկոլադը։
Նույնիսկ ընկերներով շրջապատված նա միայնակ էր։
Այնուամենայնիվ մաենք համաձայն ենք ձեր առաջարիկին։
Նրանք քուրյեր չէին բայց կարծես թե քուրյեր էին։
Ցավոք նա սիրում էր իր ընկերոջը։
Իրոք մենք ուզում էինք զգուշացնել ուսուցչուհուն , որ բացակայելու ենք։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, գեթ, տարաբախտաբար, անշուշտ, ցավոք, անտարակույս, կարծես:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:


Իհարկե-անկասկած
դժբախտաբար-տարաբախտաբար
հիրավի-իրավամբ
ասես-կարծես
լոկ-միայն
անշուշտ—անտարակույս

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք։

Սարսափ-երկյուղ
ծուղակ-թակարդ
պաղատանք-աղերսանք
ընչազրկություն-չքավորություն
գրավչանք-հրապուրանք


2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Հռչակ-համբավ
առաջաբան-ներածություն
ավար-թալան
հարգանք-պատկառանք
երազանք-տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Աչալուրջ-ուշադիր
համեստ-պարկեշտ
ջանասեր-եռանդուն
տրտում-թախծոտ
թանձր-խիտ


2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Գիտակ-լավատեղյակ
թույլ-տկար
թերահավատ-կասկածամիտ
հնազանդ-հեզ
շողոքորթ-կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել-արատավորել
ըմբոստանալ-ընդվզել
փառաբանել-դրվատել
վատաբանել-փնովել
խաղաղվել-հանդարտվել


2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Թմրել-ընդարմանալ

հավաքել-ժողովել

շահագործել-ճնշել

դժգոհել-տրտնջալ

վառել-հրկիզել



Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

խաղաղություն-պատերազմ

կորուստ-ձեռքբերում

բերկրանք-թախիծ

վերնահարկ- ներքնահարկ

ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

ծանրախոհ-թեթևամիտ

անագի-պոչավոր

զուսպ-սանձարձակ

կայուն-անհաստատ

լի-դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

մեկնել-ժամանել

հօդս ցնդել-հայտնվել

ատել-երկրպագել

փրփրել-հանդարտվել

մերժել-հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռովկան
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ- անուժ
տարակուսելի-անտարակուսելի
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
շնորհալի-անշնորհալի
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Գործնական աշխատանք Ձայնարկություններ

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:
Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում է բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ, ծվծվալ, կռկռոց, վայել, թշթշոց, ծլնգոց, թրխկոց, տզզոց, թխկոց, բզզալ, շրխկան:
Չրը՛խկ, ծի՛վ-ծի՛վ, կը՜ռ,վա՜յ, թը՜շշ, ծլը՜նգ, թրը՜խկ,տը՜զզ, թը՜խկ, բը՜զզ, շրը՜խկ։

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

Զգացական-ու՜հ, օ՜հ, վու՜յ, ա՜խ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հա՜յ, յա՜

Կոչական-հե՜յ, հարա՜յ,փըխկ ու՜ֆ, ըհը՛, հո՛պ, տո՛, ա՛յ

Նմանաձայնական-Ղա՜-ղա՜, կը՜ռ, , ջու՜-ջու՜, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ,


4. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Վա՜յ մեղքիս-ավաղ, ափսոս

վա՜յ էն ապրելուն-շատ վատ ապրել

վա՜յ քո մեղքը-ձեռքիցս չես ազատվի

ախ անել-ափսոսալ
ախ անելու ժամանակ չունենալ-զբաղված լինել

հարայ տալ-ողբալ
հարայ կանչել-օգնություն կանչել

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Կրակի  առասպելը:  Վլադիմիր Հուլպաչ 16.05

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Առաջադրանք:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։
  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։
  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։
  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։
  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։
  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։
Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Շախկապ 15.05

1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ես քեզ կոգնեմ, եթե դու ինձ նույնպես օգնես։

Ես վազում եմ, որովհետև ուշանում եմ։

Ես ազատ ժամանակ ունեի, սակայն այն սխալ օգտագօրծեցի։

Եղբայրս ֆիլմ էր դիտում, իսկ ես դաս էի սովորում։

Ես աշխատանքս վերջացրեցի, և մայրիկս որոշեց ինձ տանի քայլելու։

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին, Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով: ` ստորադասական
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:` համադասական
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: ` համադասական
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Գործնական աշխատանք, 12.05

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթերառկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Այգ, իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, վաղորդայն, մթնշաղ, լուսադեմլուսածագարևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
Ցածր,ոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Գիտնական, թռչուն, բժիշկաղախին, արշավ, չմշկորդ, քամի, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, երջանկություն, մարտիկ:

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Գործնական աշխատանք 03.05

1.Ուղղիր ընդգծված կապական կառույցները:

Ինձ հետ այդպես մի՛ խոսիր։

Մենք հույս ենք դնում միայն մեզ վրա։

Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ։

Քեզ պես քչերը կան։

Իինձ համար նույնը չէ։

Ձեզ նման չենք կարող։

Մեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Աշուն

Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է ու ցանկալի ջերմություն։ Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։
Տեքստից դուրս գրել հինգ վերացական գոյական, հինգ ածական, հինգ մակբայ, հինգ կապ:

Վերացական գոյական -Հայաստան, աշուն, հարավ, երկինք, կեսօր
Ածական – Յուրօրինակ, նախշազարդ, գույնզգույն, երգեցիկ, ոսկեզոծ
Մակբայ – զարմանալիորեն, շուրջբոլորը, քնքշաբար, հանդարտորեն, արդեն
Կապ – վրա, պես, շնորհիվ, հետ, մեջ։

3.Խիճկարճ,  ծածկկարգ,մարգմատ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր

ԽիղճԿարիճ,ծածուկ,կարագ,մարագ,մարտ

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Գործնական աշխատանք 20:04

Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա․ ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալ, թնդալ
, զուլալ, քանդողնվագելիս
բ․ դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալաշխատելիսկարդացած
գ․ողբաց,) հարբածդարձված, տարած, կասկածող, ելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա․ կուտեմ, խոհեմ, լսեմվազի, մորի, մարի, ավերեցվսեմ:
բ․ գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմպատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա․ երգող, գրկած, նստոտել, բազմածհանգած, վարկած, հրավիրվածգործած
բ․ տխրամած, քնածբարձած, համատարած, փտած, հասարակած, կռվածծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա․ փոքրացող, կարճափող, շոշափողտապալող, անսքող, հազացողփախչող, սևաքող
բ․ քանդող, 
դոնդող, ծաղկող, ավետող, եռակող, ստողծակողայգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիս, կռվելիս, ավետիս, մոտենալիսպտղամիսպատասխանելիս:

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Հայոց լեզու 17.04

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսանբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Անբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուրմտրտում, ճանփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ ամպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը ամբավ բերք ստացավ, անբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:


Ալեհույս էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարսկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հասկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույզ էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտի-պանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետսհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոզված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան: Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Posted in հայոց լեզու երրորդ կիսամյակ

Գործնական աշխատանք 14.03

Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրէջքներով ելևեջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհեկը, որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժոխք և դրախխտ: Եթե,  իրոք, այդպես է, հավանաբար, դրախտը գտնվում է Ջավախքում` հայտնի իր խրոխտ երկնամուխ լեռնաշխթաներով զմրուխտյա անդաստաններով, գողտրիկ, նախշուն ծաղկաստաններով, պխտոր գետակներով` սեղմված քարերի շեղջակույտերի արանքում: Ջուրը ճողփում է ափերին հղկում քարերը, կոչվում խեխդուկ, ուր բուրում է  դաղձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճեղքերից դեպի Սարամո գետն են իջնում կխտարներ, եղջերուներ, թ-կենիների բարձր ճյուղերին վխտում  են սկյուռներ, իսկ  սաղարթների միջից լսվում է դեղձանիկների քաղցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ոխկույզներով: Նախկին աղքատ քողտիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդուղքներով, որ կառուցել են այս լեռնաշխարհին ապավինած գաղթակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վախթանգն ու Սանդուղտը: Դժխեմ բախտը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Ախթամար կղզուն դեմուդեմ, հայրը ուղտապան էր, հաղթանդամ մի գեղջուկ: Ընտանիքով ուխտի էին գնացել Ախթամարի վանքը, երբ լսեցին ողբերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նաղքան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթխթերը թաքցրին գաղտնի մի տեղ, կողպեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քաղցը, ախքատությունը, զրկանքներ, հասան Ջավախք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ավտոմեքենան ընթանում է հարավային ասֆալտապատ ճանապարհներով` հազիվհազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թովչանք ունեն այդ վայրերը:  Թեև հեռու չեն նաֆթահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թավշյա հովտաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հաֆքերը, որոնք ասես  մայր բնության գովքն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օվկիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռովքի պահին:  Ափին` եթովացիներ, ավղանցիներ, նեգրեր: Հավանաբար, զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթվածահար էր, որովհետև զավթողները, որոնց այժմ էլ ժողովուրդը նզովքով է հիշում, ուզում էին  տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են:  Ասես երկնքից օվսաննա ու օրհնություն է թափվում:

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկեվորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտեվորող գինևետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևլենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղևանիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա սլանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարևերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արեվառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգեվոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալևետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բեվեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն: